среда, 16 октября 2013 г.

Մի անգամ՝ ուրբաթ երեկոյան, աշխատանքային ծանր շաբաթից հետո, բարձր տրամադրությամբ իր մեքենայով տուն էր վերադառնում մի երիտասարդ: Գարուն էր, քաղաքի փողոցները լիքն էին մարդկանցով: Փողոցի հանգստությունը մի վայրկյանում խաթարվեց, երբ երիտասարդը զգաց մի հզոր հարված իր մեքենայի դիմաց: Արագ արգելակներին սեղմեց ու դուրս թռավ մեքենայից: Նրա աչքերը մթագնեցին, այն բանից հետո ինչ տեսավ.... մեքենայի անիվների տակ 8-10 տարեկան մի տղա էր: Կյանքի նշաններ չէր տալիս: Հավաքված մարդկանցից մի քանիսը տեսնելով նրան, ասացին թե չի մահացել ու պիտի շտապ հիվանդանոց տեղափոխել: Հիվանդանոցը փողոցի անկյունում էր և ժամանակ չկորցնելու համար երիատասարդն ինքը տղային հասցրեց հիվանդանոց: Արագ գտավ բժշկին ու պատմեց նրան այն, ինչ կատարվել է. երեխային դրեցին պատգարակի մեջ ու տարան: Բայց բժիշկը չէր էլ շտապում զննել հաճախորդին. կանչեց ու ասաց երիատասարդին, որ ոչինչ չի անի, եթե նա իրեն չվճարի ու թղթի կտորի վրա գրեց գումարի չափը: Վարորդը նայեց նրա դեմքին, ասաց, որ կբերի ինչքան որ պետք է, միայն թե նա փրկի տղայի կյանքը: Բժիշկը անտարբեր շրջվեց ու գնաց իր մյուս գործերին: 30 րոպե անց երիատասարդը, գումարի ձեռքին, հիվանդանողում էր: Պարզվեց, որ բժիշկն անգամ չէր էլ զննել տղային: Բայց հենց վերցրեց գումարը, նույն պահին վազեց տղայի մոտ, որ որբի պես պառկած էր պատգարակի վրա:Երբ բժիշկը սկսեց զնել տղային արդեն ուշ էր . երեխան մահացել էր, բժիշկը նայեց տղային դեմքին ու սարսափեց. դա նրա որդին էր....

Комментариев нет:

Отправить комментарий