среда, 18 декабря 2013 г.

Բարև պարոն Պիկասո...


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների Պիկասոյի ոճով արված աշխատանքների ամփոփիչ ցուցահանդես, որի բացումը կլինի դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Գեղարվեստի ավագ դպորցի ցուցասրահում: Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆի 69/1: Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Գեղարվեստի ավագ դպրոցը վերածվել էր մի մեծ արվեստանոցի: Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Գեղարվեստի ավագ դպրոցի համատեղ նախագիծը, որը նվիրված է Պաբոլ Պիկասոյի մահվան 40-րդ տարելիցին, շատ ընդգրկուն էր՝ վարպետության դասեր, գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, օբյեկտների ստեղծում, պօպ-մոդեռնիստական աշխատանքներ, կոլաժներ, լուսային նկարչություն, քանդակներ, Պիկասոյի ստեղծագործությունների թարգմանություն: Նախագիծը իրականացվել է Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ: Նախագծի ղեկավարներ՝ Արման Գրիգորյան և Նազարեթ Կարոյան: Մասնակիցներ՝ Գեղարվեստի ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների սովորողներ՝ իրենց ուսուցիչների ղեկավարությամբ: Գունանկար՝ Կարեն Մկրտչյան, գծանկար՝ Գագիկ Չարչյան, կոմպոզիցիա՝ Արման Գրիգորյան, քանդակ՝ Հերիքնազ Գալստյան, դիզայն՝ Կարեն Բորեցյան, թարգմանություններ՝ Սոֆյա Այվազյան:











Комментариев нет:

Отправить комментарий